Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Տավուշում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

30.10.2026

Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալությունում տեղի է ունեցել հանդիպում Իջևանի տուրիզմի գրասենյակի թիմի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների և միջազգային ու տեղական գործընկերների մասնակցությամբ։

Քննարկման առանցքում են եղել Տավուշի մարզում տեղական զբոսաշրջային արդյունքի զարգացման հիմնական մարտահրավերները, առկա հնարավորություններն ու հետագա համագործակցության ընդլայնման ճանապարհները։

Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, «Տեղական ակտիվ խմբից» (LAG) Անահիտ Բադալյանը և Մերի Թուխիկյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Էմե Ֆոժանեն (Aimée Faujanet), Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտից Մարգո Արմանը (Margot Armand), Ֆրանսիայի «Հայաստան» համահայկական հիմնադրամից (Fonds Arménien de France) Սյուզաննա Պետրոսյանն ու Վալենտին Գաբարը (Valentin Gabard), ինչպես նաև Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունից Սոս Խաչիկյանը, Գոհար Ասլիկյանը և Տաթևիկ Հարությունյանը։

Մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում միջազգային և տեղական գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը՝ միտված Տավուշի զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ու համայնքների կայուն զարգացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 16:56:49