Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ձիթենու փառատոն» Բագրատաշենում

12.10.2026

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ից 21:00-ն, Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում տեղի կունենա «Ձիթենու փառատոն» միջոցառումը, որին սիրով հրավիրում ենք մասնակցելու բոլոր ցանկացողներին:


Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի (UNDP) կողմից ընթացող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (#M4EG/ՀՀՏԶ) ծրագրի շրջանակներում:


 Նոյեմբերյան համայնքը, հանդիսանալով #M4EG/ՀՀՏԶ «Առաքելությանը միտված պորտֆելներ տեղական փոխակերպումների համար» ծրագրի մասնակից, Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հետ համատեղ նախաձեռնել է սույն փառատոնը՝ նպատակ ունենալով ներկայացնել Բագրատաշեն բնակավայրի ձիթենու աճեցման, մշակման, գյուղատնտեսական և բնապահպանական ինքնատիպ ավանդույթները:


Ծրագրում ներառված են․

Մշակութային և երաժշտական կատարումներ,

Գեղարվեստական ծրագրեր, 

Համայնքային կյանքն ու ստեղծագործական ներուժը ներկայացնող տոնական միջոցառումներ:


«Ձիթենու փառատոնը» կարևոր հարթակ է տեղական արտադրանքն ու հողի բարիքն արժևորելու, համայնքային ավանդույթները պահպանելու և դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու համար:


Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բագրատաշեն բնակավայր
Հոկտեմբերի 17
Ժամը 12:00 – 21:00


Սիրով սպասում ենք բոլորիդ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-12 15:21:31