Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
08.10.2026
Նիստի ընթացքում ընդունված որոշումներով Տավուշի մարզում իրականացվելու են մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ սուբվենցիոն յոթ ծրագիր․
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս և Դեղձավան բնակավայրերի փողոցների սալապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80 %, սալարկվել է 4889 քմ երկարությամբ ճանապարհ),
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 37-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, սալարկվել է 250 քմ երկարությամբ ճանապարհ),
Բերդ համայնքի Արծվաբերդ և Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների սալիկապատում բնական տուֆ քարով (ավարտված է, սալարկվել է 1249 քմ երկարությամբ ճանապարհ),
Բերդ համայնքի Չորաթան և Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերում խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55 %, տեղադրվել է ընդհանուր 640 ջրաչափ),
Չինարի և Այգեձոր բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված է, ասֆալտապատվել է 750 գծմ երկարությամբ ճանապարհ),
Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի 3-րդ փողոցի տուֆապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60 %, սալարկվել է 4485 քմ երկարությամբ ճանապարհ),
Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրում հենապատերի հիմնանորոգում և կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, կառուցվել և հիմնանորոգվել է 400 գծմ երկարությամբ հենապատ)։
Ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ.
Դիլիջանից դեպի Հաղարծին 9.5 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են),
Հաղարծինից դեպի Հովք 9.4 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են)։


