Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ
08.10.2026
Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական օրվա առթիվ։
Ձեր աշխատանքն առանցքային նշանակություն ունի օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի գործում։ Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունից, անաչառությունից ու պատասխանատվությունից է կախված օրինականության հաստատումն ու հանրության վստահությունը օրենքի հանդեպ։
Շնորհակալություն հայտնելով ձեր աշխատանքի համար՝ մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, ինչպես նաև նորանոր հաջողություններ ու անվտանգ ծառայություն՝ ի նպաստ մեր մարզի և մեր պետության զարգացման։


