Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Իջևան քաղաքի "Վերնատուն" ՓԲԸ-ի դահլիճում տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով․

04.09.2026

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Իջևան համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
3. Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մ․ Նալբանդյան փողոց թիվ 30/3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 0․00459 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
4. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Մ․ Նալբանդյան փողոց, 1-ին փակուղի, թիվ 6/3 հասցեում գտնվող 0․05 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
5. ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊ ընկերության կողմից նախաձեռնված, ՀՀ Տավուշի մարզի, Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում, օգտակար հանածոների արդյունահանման նախագծի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին
6. Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
7. Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.601հա մակերեսով հողամասի /վկայական N19092022-11-0005, կադաստրային ծածկագիր 11-006-0135-0023/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
8. Տավուշի մարզի Իջևան համայնքում նոր փողոցների փակուղիների և նրբանցքների համար հայտ ներկայացնելու և անվանակոչելու մասին
9. Տավուշի մարզի Իջևան համայնք, ք․ Իջևան, Երիտասարդական փողոց թիվ 1/8 հասցեում գտնվող 0.0032 հա մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
10. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունում փոփոխություն կատարելու մասին
11. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող 0․22461 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
12. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 17-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 4/1 հասցեում գտնվող 0․12814 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին

ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-07 17:56:46