Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսի 25-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական կազմակերպությունների տնօրենների և պատաս

01.09.2026

Օգոստոսի 25-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական կազմակերպությունների տնօրենների և պատասխանատուների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում Հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ներկայացուցիչները մասնակիցներին ծանոթացրին Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կարգերին ու չափորոշիչներին։

Քննարկված հիմնական թեմաները․
-Արտահիվանդանոցային և հիվանդանոցային անվճար կամ համավճարային պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները,
-Բուժման օրերի արժեքներն ու ծախսերի կառուցվածքը,
-Փոխհատուցման կարգը և ապահովագրական փաթեթում առկա սահմանափակումները։

Հանդիպման ավարտին Հիմնադրամի մասնագետները պատասխանեցին Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող ընթացիկ հարցերին։

Ակտիվ ու բովանդակալից քննարկման արդյունքում հստակեցվեցին հետագա համագործակցության առանցքային քայլերը՝ ի նպաստ մարզում բժշկական ծառայությունների որակի բարձրացման։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-02 16:26:44