Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսի 20-ին, ժամը 17:00-ին Իջևան քաղաքի "Վերնատուն" ՓԲԸ-ի դահլիճում տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ հետևյալ օրակարգով․

18.08.2026

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
2. «Վերնատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն նշանակելու մասին
3. Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1․1548 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1․1548հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նվիրելու մասին
5. Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց թիվ 19/86 հասցեում գտնվող 0․003692 հա մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքի 2027-2029թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին
7. Իջևան քաղաքի Վալանսի փողոցի թիվ 4 շենքի տանիքում բռնված հրդեհից վնասված բնակարանի սեփականատեր Սմելա Խաչիկի Սարգսյանին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2027 թվականի նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին
9. Համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջարկի մասին
10. Համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջարկի մասին
11. Իջևան համայնքի ավագանու 13 փետրվարի 2026 թվականի «ՀՀ պետական բյուջեից 2026թ․ նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին» N 22 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-18 12:28:36