Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է Իջևան համայնքի երիտասարդների հետ
15.08.2026
«ԵԿԿ ՀԱԲ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Loft-Իջևան» երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ կայացել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հանդիպումը երիտասարդների հետ։
Հանդիպման հիմնական թեման էր՝ «Երիտասարդների դերը Տավուշի մարզի զարգացման գործընթացում»։
Քննարկված առանցքային հարցերը․
-Մասնակցություն համայնքային կյանքին․ Անդրադարձ է կատարվել երիտասարդների ներգրավվածության բարձրացմանն ու համայնքային որոշումների կայացման գործընթացում նրանց դերին:
-Նախաձեռնությունների աջակցություն․ Քննարկվել են երիտասարդական նոր ծրագրերի, գաղափարների և նախաձեռնությունների զարգացման հեռանկարները մարզում։
-Ուղիղ երկխոսություն․ Երիտասարդները հնարավորություն են ունեցել անմիջական մթնոլորտում բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, առաջարկներն ու խնդիրները։
Մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորել է նմանատիպ ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով, որ երիտասարդների ակտիվությունն ու նորարար գաղափարները առանցքային նշանակություն ունեն Տավուշի մարզի համաչափ ու կայուն զարգացման գործում։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը և քննարկված առաջարկներին տալ գործնական ընթացք։


