Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

15.08.2026

Նախարարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավար կազմի հետ շրջել է մարզի համայնքներում և ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին:

Նախ դիտարկել է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման և մայթերի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված ավելի քան 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքները։


Տավուշում ընթանում են նաև Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են։ Շինաշխատանքների արժեքը կազմում է 495 271 827 ՀՀ դրամ։


Նախարարը դիտարկել է նաև Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության, ինչպես նաև Վերին Ծաղկավանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-18 11:46:56