Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձն Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
12.08.2026
Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Երիտասարդությունն այն շարժիչ ուժն է, որի գիտելիքները, նորարարական գաղափարներն ու քաղաքացիական ակտիվությունն էական նշանակություն ունեն մեր մարզի ու երկրի զարգացման գործում: Ձեր մասնակցությունը հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին ձևավորում է համայնքների ապագան:
Մեզ համար առանցքային է երիտասարդ սերնդի որակյալ կրթության և մասնագիտական կայացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը։ Մենք կարևորում ենք ձեր մասնակցությունը համայնքային կյանքին և պատրաստակամ ենք աջակցելու մարզի առաջընթացին ուղղված ձեր յուրաքանչյուր արժեքավոր նախաձեռնությանը։
Մաղթում եմ մասնագիտական ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:


