Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

03.08.2026

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալները, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, քաղաքաշինության և կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին, ծրագրերի կատարման ժամանակացույցին և դրանց արդյունավետ կազմակերպման հետ կապված ընթացիկ խնդիրներին։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ մարզպետ Հայկ Ղալումյանը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ՝ կարևորելով աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու սահմանված ժամկետներում իրականացումը։ Մարզպետը հանձնարարել է ապահովել ծրագրերի իրականացման նկատմամբ հետևողական և խիստ վերահսկողություն, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած խնդիրների օպերատիվ լուծման և աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-10 11:31:36