Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 25-ին Դիլիջանում, քաղաքային լճի հարևանությամբ գտնվող այգում, տեղի ունեցավ Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի կազմում նախատեսվող հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը

25.07.2026

Միջոցառմանը մասնակցեց և ելույթ ունեցավ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Ողջույնի խոսքում նա կարևորեց մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, համայնքների տնտեսական ակտիվացմանը և Տավուշի մարզի ներդրումային գրավչության բարձրացմանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին՝ մաղթելով ծրագրի հաջող ընթացք և արդյունավետ համագործակցություն։


Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդի հետ Green Rock-ի համագործակցությունը, որը նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների զարգացման համար։


Հյուրանոցի կառուցման ծրագիրը միտված է Դիլիջանի զբոսաշրջային ներուժի առավել արդյունավետ իրացմանը և մարզում բարձրակարգ զբոսաշրջային ծառայությունների զարգացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-10 11:31:36