Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցի (ՏԱՑ) հիմնադիր հանդիպումը, որն իրականացվում է Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ’դ Սեն դեպարտամենտի միջև համագործակցությ

24.07.2026

Հանդիպմանը մասնակցեցին մարզի շուրջ 50 տնտեսվարողներ՝ Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից։ Ներկայացվեցին ՏԱՑ-ի գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները, որոնք միտված են Տավուշում ագրոզբոսաշրջության զարգացմանը, ոլորտի մասնակիցների համագործակցության ամրապնդմանը, կարողությունների զարգացմանը, տեղական արտադրանքի և ծառայությունների խթանմանը, ինչպես նաև գյուղական համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը։

Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը՝ կարևորելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն ու դրա ընձեռած նոր հնարավորությունները։ Ագրոզբոսաշրջության ցանցի համակարգող Սոս Խաչիկյանը ներկայացրեց կառույցի գործունեության սկզբունքները, իսկ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի խորհրդատու Անահիտ Ոսկանյանը խոսեց ագրոզբոսաշրջության զարգացման տնտեսական մոդելների մասին։

Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական գործընկերների աջակցությամբ և նպատակ ունի նպաստել Տավուշի մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, տեղական արտադրանքի առաջխաղացմանը և համայնքների կայուն տնտեսական զարգացմանը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-10 11:31:36