Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Էկոպարեկային ծառայու

17.07.2026

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, համայնքների ղեկավարները, ՆԳՆ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչները և ոլորտային պատասխանատուները։


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։


Կարևորվել է պատասխանատու գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցության ապահովումը, կանխարգելիչ աշխատանքների շարունակական իրականացումը և առկա ռիսկերի նվազեցման նպատակով գործողությունների համակարգված կազմակերպումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-07 14:55:58