Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային այցելությունների շարքում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում էր՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

17.07.2026

Դիլիջանում նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակազմերի հետ, որին ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Հաշվի առնելով անտառային հրդեհների նախորդ տարվա դեպքերը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց կանխարգելիչ միջոցառումների և հանրային իրազեկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման վրա։


Աշխատանքային խորհրդակցությունների ավարտին նախարարն անդրադարձավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան հանձնարարականներ և ընդգծեց, որ դրանց իրականացումը նպաստելու է մարզային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության և ծառայությունների որակի բարձրացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-06 12:41:04