Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

16.07.2026

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Հատկացված գումարից 323,8 մլն դրամ համաֆինանսավորմամբ կուղղվի Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերին

Տավուշի մարզում իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացիկ կարգավիճակը ներկայացված են ստորև.

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 30%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար),

Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրի 2-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, սալարկվել է 1739 քմ մակերեսով ճանապարհ),

Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սարիբեկ Օհանյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգում և սալարկում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է 2354 քմ մակերեսով ճանապարհ)

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կապիտալ ծրագրերի միջև՝ 57 միլիոն 750 հազար դրամ գումարի չափով: Ֆինանսական հատկացումն ուղղվելու է Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում միջազգային ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերմանը:

2029 թվականին Հայաստանը և Վրաստանը համատեղ հյուրընկալելու են ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս հեղինակավոր ստուգատեսի անցկացման հիմնական պայմաններից է հանրապետությունում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխանող մարզադաշտերի առկայությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-17 10:24:48