Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
10.07.2026
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, քաղաքաշինության, գյուղատնտեսության, ինչպես նաև կրթական և մի շարք այլ ոլորտներին։
Խորհրդակցության ավարտին մարզպետը տվել է մի շարք հանձնարարականներ և սահմանել աշխատանքների խիստ վերահսկողություն։


