Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
05.07.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։
Մեր երկրի Մայր օրենքը ոչ միայն պետականության, իրավական համակարգի ու ժողովրդավարության հիմքն է, այլև մեր հավաքական կամքի, ազատության և անկախության խորհրդանիշը։
Սահմանադրությունը հիշեցում է մեզանից յուրաքանչյուրին մեր իրավունքների, բայց առավել ևս՝ հայրենիքի հանդեպ ունեցած մեր պարտավորությունների և պատասխանատվության մասին։
Այս տոնական օրը, առավել քան երբևէ, կարևոր է գիտակցել միասնականության և օրենքի գերակայության արժեքը՝ հանուն հզոր, անվտանգ ու բարեկեցիկ պետության կերտման։ Մեր հավատարմությունը սահմանադրական արժեքներին այն ամուր հիմքն է, որով պիտի երաշխավորենք մեր երկրի կայուն ապագան։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


