Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 3-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում կայացել է աշխատանքային հանդիպում

03.07.2026

Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Միսակ Մելքումյանը, «Տավուշի մարզի ռազմադիմակայունության խնդիրները և դրանց գնահատման մեթոդաբանության մշակում» թեմայով գիտահետազոտական աշխատանքի ղեկավար Աննա Վարդանյանը, ինչպես նաև Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի բնակավայրերի վարչական ղեկավարները։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին գիտական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Տավուշի մարզի ռազմադիմակայունության խնդիրները և դրանց գնահատման մեթոդաբանության մշակում» թեմայով գիտահետազոտական աշխատանքը։

Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերի տարածական պլանավորմանն առնչվող արդի անվտանգային մարտահրավերները, ներկայացվել են հետազոտության հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Հետազոտության նպատակն է Տավուշի մարզի օրինակով բացահայտել սահմանամերձ բնակավայրերի ռազմադիմակայունության խնդիրները, մշակել դրանց գնահատման քաղաքաշինական մեթոդաբանություն և տարածական պլանավորման ու ճարտարապետական լուծումների միջոցով նպաստել ռազմական հնարավոր սպառնալիքների պայմաններում բնակավայրերի կենսագործունեության բարձրացմանը։

Հանդիպումից հետո հետազոտական խմբի կողմից իրականացվել են դաշտային այցեր Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի բնակավայրեր։ Վարչական ղեկավարների անմիջական մասնակցությամբ կատարվել է բնակավայրերի քաղաքաշինական առկա վիճակի համալիր ուսումնասիրություն և գնահատում՝ ռազմադիմակայունության տեսանկյունից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-13 11:57:57