Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ԵՊՀ ԻՄ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

03.07.2026

Հուլիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2025-2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ, ծնողներ և հյուրեր:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը։

Հայկ Ղալումյանը շնորհավորեց շրջանավարտներին կրթության այս կարևոր փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ, բարձր գնահատեց նրանց տարիների ջանքերն ու ուսումնառությունը և ընդգծեց որակյալ մասնագետների դերը մարզի ու պետության զարգացման գործում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-09 10:17:48