Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարության հանրակրթության ոլորտի պատասխանատուները Տավուշի մարզում անցկացրել են խորհրդակցություն մարզի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյ
02.07.2026
Քննարկմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը, դպրոցների տնօրեններ, վարչատնտեսական մասի համակարգողներ և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ կրթության բովանդակությանը վերաբերող բոլոր գործառույթները, դպրոցների բովանդակային կառավարման հետ կապված լիազորությունները փոխանցվում են ԿԳՄՍ նախարարությանը։ Իսկ դպրոցների կառավարման վարչատնտեսական գործառույթները՝ շենքերի և շինությունների պահպանումը, շահագործումը, բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև դպրոցների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունները՝ անվտանգություն, մաքրություն, տեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, լոգիստիկ հարցեր, շարունակելու են իրականացել մարզպետների աշխատակազմերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրակրթության բովանդակությանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրենսդրական դաշտին վերաբերող մի շարք այլ հարցերի:
Հարցուպատասխանի շրջանակում Արաքսիա Սվաջյանը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկները:


