Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվա առթիվ

01.07.2026

Պետական պահպանության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,


Շնորհավորում եմ ձեզ Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ։


Պետության անվտանգության, կայունության և պետական կարևորագույն ինստիտուտների անխափան գործունեության ապահովումը մեր երկրի առաջնահերթ խնդիրներից է։ Մեր հավաքական գիտակցության մեջ անկախ պետականությունն այն եզակի ու բացառիկ երաշխիքն է, որն ունակ է ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունը, զարգացումն ու հարատևությունը։ Աշխատանքը, որը իրականացվում է ձեր կողմից հենց այս կարևորագույն առաքելության հիմնաքարն է։


Ձեր պատրաստակամության, պրոֆեսիոնալիզմի և նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ այսօր հնարավոր է ապահովել երկրի ներքին կայունությունն ու անվտանգ միջավայրը։


Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, տոկունություն, բարօրություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-17 10:24:48