Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ

01.07.2026

Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,


Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա և համակարգի հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ։


Դատախազության մարմինների դերակատարումը բացառիկ է մեր երկրում իրավակարգի ամրապնդման, օրինականության ապահովման և հանցավորության դեմ անզիջում պայքարի գործում։


Բնակչության անվտանգությունն ու արդարության հանդեպ վստահությունը մեծապես պայմանավորված են ձեր բարձր արհեստավարժությամբ, սկզբունքայնությամբ և օրենքին ու հայրենիքին անձնվեր ծառայությամբ։ Վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ կշարունակեք կատարել ձեր առաքելությունը։


Մաղթում եմ անկոտրում կամք, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ու մասնագիտական ձեռքբերումներ ձեր պատասխանատու աշխատանքում:
Անվտանգ ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և օրենքի գերակայության։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-09 10:17:48