Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են ՄԱԶԾ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի արդյունքները
30.06.2026
Այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի «Տեղական առաջնորդությունը, գործընկերությունը և ազդեցությունը» խորագրով ամփոփիչ միջոցառումը:
2024–2026թթ․ իրականացված այս կարևոր նախաձեռնությունը, որն ընթացել է Սերբիայի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, նպատակ ուներ բարձրացնել փախստականների և հյուրընկալ համայնքների դիմակայունությունը՝ նորարարական ծառայությունների, համայնքային լուծումների և կայուն ենթակառուցվածքների ներդրման միջոցով։
Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և այլ անձինք։
Ծրագրի շոշափելի արդյունքները Տավուշի մարզում
Հայաստանում իրականացված 35 միկրոծրագրերից զգալի մասն ուղղվել է հենց Տավուշի մարզի համայնքների զարգացմանը՝ արձանագրելով տեսանելի հաջողություններ.
Իջևան համայնքում ստեղծվել է բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որի պոտենցիալ շահառուների թիվը կազմում է մոտ 19,000 մարդ (որոնց 53%-ը կանայք են):
Ջրային ենթակառուցվածքների բարելավում. Աչաջուր բնակավայրումկառուցվել է 5,600 մ³ օգտակար տարողությամբ օրական կարգավորվող ջրամբար և 1,000 մ երկարությամբ մատակարարման ջրատար:
Կանաչ էներգիա և էներգախնայողություն. Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվել են արևային ժամանակակից համակարգեր՝ 124 կՎտ ընդհանուր հզորությամբ՝ 14 բնակելի տներում, և 99 կՎտ հզորությամբ՝ 13 հանրային տարածքներում։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին*, շնորհակալություն հայտնելով Սերբիայի կառավարությանը, իր խոսքում նշել է.
«Դիմակայուն համայնքները հնարավոր չէ կառուցել միակողմանի նախաձեռնությունների միջոցով։ Դրանք պահանջում են համալիր լուծումներ, որոնք բարելավում են ծառայությունները, ամրապնդում հաստատությունները և ստեղծում հնարավորություններ, որպեսզի մարդիկ կարողանան մասնակցել իրենց սեփական ապագայի ձևավորմանը»։
Տավուշի մարզպետի աշխատակազմն իր երախտագիտությունն է հայտնում միջազգային գործընկերներին և կառավարության ներկայացուցիչներին՝ մարզի համայնքներում կյանքի որակի բարձրացմանն ուղղված արդյունավետ համագործակցության համար։


