Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
25.06.2026
Նիստում ընդունվել է Տավուշի մարզի համար պատմական և բացառիկ նշանակություն ունեցող որոշում: Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում կառուցվելու է ՈՒԵՖԱ ստանդարտներով ժամանակակից ֆուտբոլի մարզադաշտ։
Ծրագրի հիմնական մանրամասները`
-2029 թվականին Հայաստանում և Վրաստանում անցկացվելու է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանում անցկացվելիք 26 խաղերից 9-ը հյուրընկալելու են Վանաձորն ու Իջևանը (Գետահովիտ):
-Գետահովիտում կառուցվող մարզադաշտը նախատեսված է լինելու առնվազն 10,000 նստատեղով:
-Կառավարությունը 2026 թ. պետբյուջեից արդեն իսկ հատկացրել է 177,828.0 հազար դրամ՝ մարզադաշտի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Գործընթացը կազմակերպվելու է հրատապ կարգով:
-Վանաձորում և Իջևանում խաղացող միջազգային թիմերն ու պատվիրակությունները տեղակայվելու են Դիլիջանում: Այս նպատակով մարզում զարգացվելու է հյուրանոցային ենթակառուցվածքը (կպահանջվի շուրջ 7 խոշոր հյուրանոցային համալիր):
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող աշխատանքները և նշել. «Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, իսկ առավել մեծ նշանակություն ունի Վանաձորի և հատկապես Իջևանի համար։ Խոսքը վերաբերում է այնպիսի ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք երբեք չենք ունեցել»։


