Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված դասընթաց-հանդիպում
24.06.2026
«Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության կողմից Տավուշի մարզպետի աշխատակազմում անցկացվեց ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված վերապատրաստման և իրազեկման հանդիպում-դասընթաց:
Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ներկայացուցիչներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Իջևանի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների (ՀԿ) անդամներ:
Դասընթացի նպատակն էր ամրապնդել տեղական մակարդակում միջգերատեսչական համագործակցությունը և կատարելագործել արձագանքման մեխանիզմները: Հանդիպման ընթացքում հստակեցվեցին տարբեր կողմերի դերերն ու պատասխանատվությունները ատելության խոսքի դեպքերի հայտնաբերման, փաստաթղթավորման և համապատասխան մարմիններին փոխանցման գործընթացներում:
Այս նախաձեռնությունը միտված է տեղական դերակատարների կարողությունների ամրապնդմանը, կանխարգելիչ մոտեցումների խթանմանն ու հանրային միջավայրում համերաշխության ապահովմանը:


