Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

18.06.2026

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 634 մլն դրամ՝ պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով։
Առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում՝ 3 ծրագիր Տավուշի մարզում։

Վարչապետը ներկայացրել է համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը.
Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (կատարված շինարարական աշխատանքները՝ 50%, սալարկվել է 8122 քմ մակերեսով ճանապարհ),

Իջևան բնակավայրի Մետաղագործների 1,8,9,10 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, վերանորոգվել է թվով 4 բազմաբնակարան բնակելի շենքի 12599 քմ արտաքին մակերեսը),

Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 10-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, սալարկվել է 3400 քմ մակերեսով ճանապարհ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-18 17:11:00