Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

11.06.2026

Կառավարության կողմից ընդունված որոշումների շրջանակներում սահմանվել են տնտեսվարողների աջակցության, ինչպես նաև անվտանգային ու սոցիալական ոլորտներին վերաբերող կարևոր կարգավորումներ։

Խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկում.

Տնտեսվարողների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով պետությունը աջակցություն կտրամադրի տնտեսվարողներին:

Ծրագրի շրջանակներում տնտեսվարողների մթերման կետերում խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկումը վերապահվում է մարզպետների աշխատակազմերին՝ տնտեսվարողների կողմից ներկայացված գրության հիման վրա։
‼Աջակցությունը չի տրամադրվելու այն տնտեսվարողներին, որոնք 2026 թ. չեն իրականացնի խաղողի մթերումներ:

Թարմ պտղի արտահանման աջակցության միջոցառում.

Շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին կցուցաբերվի աջակցություն: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքից 2026 թ. հունիս ամսվա ընթացքում թարմ պտուղ արտահանող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝

-ծիրանի 1 կիլոգրամի համար՝ 200 ՀՀ դրամ,
-սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 250 ՀՀ դրամ,
-կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ, -շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 ՀՀ դրամ,
-շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 ՀՀ դրամ,
-շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 ՀՀ դրամ։

Անապահովության գնահատման նոր համակարգ.

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգին, որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թ. հուլիսի 1-ից՝ բարձրացնելով սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-18 17:11:00