Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

27.05.2026

Կառավարության որոշմամբ 2026 թ. պետբյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի ընդհանուր 1,598,070.2 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Սահմանվում է վարելու իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր՝ փորձաշրջանային կարգ.

▪️Առաջին անգամ զրկվելու դեպքում. Զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելիս վարորդական իրավունքը մեկ անգամ կվերականգնվի առանց քննություններ հանձնելու: Սահմանվում է 50,000 դրամ պետական տուրք և 1 տարի փորձաշրջան:

▪️Միավորների սահմանափակում. Փորձաշրջանի ընթացքում սովորական 13 միավորի փոխարեն վարորդին կհատկացվի 6 տուգանային միավոր: 1 տարվա ընթացքում այդ 6 միավորը սպառելու դեպքում վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ այս անգամ 1 տարի ժամկետով:

▪️Կրկնակի զրկման դեպքում. Երկրորդ կամ հաջորդ անգամ իրավունքը կվերականգնվի միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո:

Նոր կարգը կտարածվի նաև 2020 թ. հունվարի 1-ից հետո զրկված անձանց վրա (միայն մեկ անգամյա վերականգնման հնարավորությամբ):

‼ Կարգը չի տարածվում դատարանների որոշումներով, անգործունակության, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման կամ առողջական խնդիրների պատճառով զրկվածների վրա:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի փոփոխություններ․ Զորակոչիկների և զինծառայողների համար սահմանվել են պատվովճարի նոր չափեր և պայմանագրի կնքման պարզեցված ժամկետներ.

▪️Պարտադիր ժամկետային զինծառայողները պայմանագրային ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել արդեն ծառայության 4-րդ ամսից (նախկին 6 ամսվա փոխարեն):

▪️Պատվովճարներ. 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում՝ 1.5 մլն դրամ:

▪️5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամ:

▪️10 տարի ընդհանուր ծառայության պարագայում զինծառայողը, բացի ամսական աշխատավարձից, կստանա ընդհանուր 10 մլն դրամ պատվովճար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-18 17:11:00