Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն՝ ուղղված սողանքների դեպքում բնակչության պաշտպանությանը
26.05.2026
Մայիսի 26-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էին Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը:
Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝
▪️Կատարելագործել ՀՀ Տավուշի մարզի ղեկավար կազմի տեսական գիտելիքները սողանքի առաջացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և արագ ու արդյունավետ որոշումների ընդունման գործում:
▪️Ստուգել «ՀՀ Տավուշի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» պլանի իրատեսությունն ու արձագանքման մեխանիզմների պատրաստվածությունը:
Շտաբային ուսումնավարժության ավարտին կատարվեց արդյունքների համապարփակ ամփոփում, վերլուծվեցին արձանագրված արդյունքները և տրվեց համապատասխան գնահատական:


