Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

22.05.2026

Սիրելի՛ շրջանավարտներ,


Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս հիշարժան օրվա՝ Վերջին զանգի կապակցությամբ։


Դուք մեր երկրի ու մեր մարզի ապագան եք, մեր ամենամեծ ուժն ու հույսը։ Որտեղ էլ շարունակեք ձեր կրթությունը, ինչ մասնագիտություն էլ ընտրեք, հիշե՛ք, որ ձեր հաջողություններով է պայմանավորված մեր հայրենիքի վաղվա օրը։ Եղե՛ք համարձակ, նպատակասլաց և երբեք չվախենաք երազել ու մեծ նպատակներ դնել ձեր առջև։


Հարգելի՛ ուսուցիչներ,


Շնորհակալ ենք ձեր անսահման համբերության, նվիրումի և այս տարիների ընթացքում մեր երեխաներին կրթելու ու դաստիարակելու հայրենանվեր գործի համար։


Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ, մաղթում եմ կանաչ ճանապարհ, անկոտրում կամք և հաջողություններ առաջիկա քննություններում։


Բարի՛ երթ դեպի մեծ կյանք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-27 10:58:11