Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

21.05.2026

Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետի աշխատակազմին է հատկացվել 78,526․1 հազար դրամ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հետևյալ անհետաձգելի աշխատանքների համար.


-Իջևան համայնք (Աճարկուտ բնակավայր). Գյուղամիջյան կամրջի մոտ հենապատի ուժեղացում և բացօթյա լողավազանի կառուցում։


-Բերդ համայնք. Տ-10-55 /Հ-64/ (Նորաշեն) – Մովսես մարզային նշանակության ավտոճանապարհի հատվածի (կմ 7+600 - կմ 7+682) հողային պաստառի վերականգնում և հենապատի կառուցում։

Բացի այդ, բյուջետային վերաբաշխումների շրջանակում ֆինանսավորում է նախատեսվել Նոյեմբերյանի պետական քոլեջի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի(ՆՆՓ) լրամշակման համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-27 10:58:11