Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

16.05.2026

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ:


1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Դա առաջին իրավական ակտերից մեկն էր, որով հիմնադրվեց համալսարանը։


Այդ պատմական քայլը վկայում է այն մասին, որ նույնիսկ ամենածանր ժամանակներում կրթությունն ու գիտելիքը եղել և մնում են մեր պետության հզորացման ու հարատևման հիմնասյուները: Այսօր դուք եք այդ հարուստ ժառանգության կրողն ու շարունակողը:


Երիտասարդությունն այն ուժն է, որն իր էներգիայով, նորարար գաղափարներով և համարձակությամբ ունակ է փոխել աշխարհը դեպի լավը:
Հավատացե՛ք ձեր ուժերին. ձեր գիտելիքն ու ստեղծագործ միտքն են այն շարժիչ ուժը, որը մեզ տանելու է դեպի նոր հաջողություններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40