Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին
14.05.2026
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին 2025-2026 ուստարում մասնակցել է 1463 աշակերտ: 1-ին կարգի դիպլոմներ է ստացել 83 աշակերտ: Հատկանշական է, որ այդ լավագույնների թվում են Տավուշի մարզը ներկայացնող մեր երեք շնորհալի աշակերտները։
Քնարիկ Ավալյան – Մովսեսգեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան («Ռուսաց լեզու»):
Սուսաննա Բալասանյան – Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան («Ռուսաց լեզու»):
Անուշ Սահակյան – Այրումի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան («Գերմաներեն»):
Շնորհավորում ենք մեր աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին՝ մարզի պատիվը բարձր պահելու և նման արդյունք գրանցելու համար:
Պարգևատրման արարողությունից հետո դպրոցականների համար կազմակերպվել է էքսկուրսիա Բյուրականի աստղադիտարանում և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում։
Մանրամասները՝ https://escs.am/am/news/36392


