Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

12.05.2026

Սիրելի՛ բուժքույրեր,


Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։


Մայիսի 12-ը, որը նշանավորվում է որպես բուժքույրական գործի հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օր, մեզ հիշեցնում է այն մեծ պատասխանատվության մասին, որ դուք կրում եք ձեր ուսերին։ Ինչպես տասնամյակներ առաջ Նայթինգեյլն իր անձնվեր աշխատանքով փրկեց հազարավոր կյանքեր, այնպես էլ դուք այսօր, հավատարիմ մնալով ձեր կոչմանը, կանգնած եք մեր քաղաքացիների առողջության պահպանման ամուր դիրքերում։


Բուժքրոջ մասնագիտությունը նախևառաջ վեհ առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է մարդկային լավագույն արժեքները։ Մարդկանց կյանքի ու առողջության պահպանմանն ուղղված ձեր ամենօրյա անձնվեր աշխատանքն արժանի է ամենաբարձր հարգանքի և խորին երախտագիտության։


Շնորհակալ ենք ձեր կատարած մարդասիրական աշխատանքի համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:04:02