Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

09.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր մենք նշում ենք մեր պատմության ամենանշանակալի և բազմախորհուրդ տոներից մեկը՝ Մայիսի 9-ը: Այս օրը խորհրդանշում է անկոտրում կամքը, հավաքական արժանապատվությունը և այն անմնացորդ սերը հայրենիքի հանդեպ, որով առաջնորդվել են մեր հայրերն ու պապերը։


Մայիսյան հաղթանակները կերտվել են հայ ժողովրդի զավակների արյան ու զրկանքների գնով։ Գլուխ ենք խոնարհում բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ազատության և ապագայի։


Մայիսի 9-ը մեզ համար ոչ միայն հիշատակի օր է, այլև վերաիմաստավորման: Մենք պարտավոր ենք լինել միասնական, տոկուն և աշխատասեր՝ հանուն մեր սահմանների ամրության և մեր երկրի հզորացման։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:04:02