Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնի առթիվ

01.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնի՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Այս գեղեցիկ գարնանային տոնը մեզ համար ունի խորհրդանշական մեծ նշանակություն, քանի որ այն մարմնավորում է արարումը, արդար վաստակը և այն կամքը, որով յուրաքանչյուր քաղաքացի մասնակից է դառնում մեր պետության հզորացմանն ու զարգացմանը:


Աշխատասիրությունը միշտ եղել է մեր ժողովրդի դիմագիծը բնորոշող կարևորագույն հատկանիշներից մեկը, և հենց ձեր ամենօրյա նվիրումի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մեր մարզում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, շենանում են մեր համայնքները և ամուր հիմքեր են ստեղծվում ապագա սերունդների բարեկեցության համար:


Մեր քաղաքականության առանցքում շարունակում է մնալ աշխատանքային այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր անհատ հնարավորություն կունենա դրսևորելու իր ստեղծագործական ու մասնագիտական ներուժը՝ ստանալով արժանապատիվ վարձատրություն և ապահովելով իր ընտանիքի բարօրությունը:


Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական վերելքներ՝ ի բարօրություն մեր մարզի և մեր Հայրենիքի:
Թող ձեր աշխատանքային ուղին լինի արդյունավետ, իսկ ձեր վաստակը՝ միշտ գնահատված: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 16:48:11