Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
30.04.2026
Կառավարության այսօրվա նիստում հայտարարվել է, որ 2029 թվականին ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը կանցկացվի Հայաստանում և Վրաստանում։
Իջևանը ընտրվել է որպես հյուրընկալող քաղաքներից մեկը։ ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ Իջևանում և Վանաձորում նախատեսվում է անցկացնել մինչև 10 խաղ։
————————————————————————
ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,059,877.9 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը.
Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 45 փող․ 1 փակուղի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացում, կատարված է աշխատանքների 70 %-ը, հիմնանորոգվել է 2428 քմ մակերեսով տարածք:
Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Ազատամարտիկների և Թատերական փողոցների մայթերի, Թատերական փող. 3, Մայիսի 28 փող․ 41 շենքերի բակերի, կենցաղի տան շրջակայքի և Աբովյան 18 շենքից Անկախության փողոց տանող ճանապարհ բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում և ասֆալտապատում, կատարված է աշխատանքների 80 %-ը, ասֆալտապատվել է 4276 քմ մակերեսով բակային տարածք:
Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի 2-րդ փողոց, Գետահովիտ բնակավայրի 5-րդ փողոց, Գանձաքար բնակավայրի 36-րդ փողոց, Ակնաղբյուր 5-րդ փողոց 1-ին փակուղի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով, կատարված է աշխատանքների 70 %-ը, սալարկվել է 4․3 կմ երկարությամբ ճանապարհ:
—————————————————————————
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:
Ծրագրի շահառու են համարվում 2850 զինծառայողներ: Ձեռք բերված բնակարաններն առաջիկա 10 տարում վաճառքի ենթակա չեն լինի:


