Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում կայացավ ՀՀ Ոստիկանության օրվան նվիրված հանդիպում
29.04.2026
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ վարչության, ՀՈԳՎ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների, ինչպես նաեւ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ:
Մարզպետն իր շնորհավորանքի խոսքում նշեց.
«Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր ամենօրյա նվիրված ծառայությունը կարևոր նշանակություն ունի հասարակական կարգի պահպանման և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Մարզի բնակիչների եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենանվեր ծառայության համար»։
Այնուհետև Հայկ Ղալումյանը շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք ծառայողների՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, հասարակական կարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխման ու բացահայտման գործում ունեցած նշանակալի ձեռքբերումների և օրինականության ամրապնդման համար։


