Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Չինարի բնակավայրում էր

28.04.2026

Մարզպետն այցելել է բնակավայրի դպրոց, հանդիպել մանկավարժական անձնակազմի հետ և ծանոթացել ուսումնական հաստատությունում առկա խնդիրներին: Ուսուցիչները ներկայացրել են կրթական գործընթացի կազմակերպման եւ ենթակառուցվածքների հետ կապված հարցեր:
Այնուհետև մարզպետն այցելել է բնակավայրի մանկապարտեզ, ծանոթացել հաստատության ներկա վիճակին:


Այցի ավարտին Հայկ Ղալումյանը հանդիպել է Չինարիի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրի բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման և բնակիչների առօրյային առնչվող հրատապ հարցեր: Ստացված տեղեկությունների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ Չինարիում արձանագրված խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:22:38