Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ

25.04.2026

Սիրելի՛ հայրենակիցներ, մարզի հարգելի՛ բնակիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ։


Այս տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի միասնությունը, արդարության ձգտումն ու սեփական ճակատագիրը տնօրինելու անկոտրում կամքը։


Քաղաքացին այն առանցքն է, որի շուրջ կառուցվում է մեր պետականությունը։ Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու օրինապաշտությունն են այն հիմնաքարերը, որոնց վրա հենվում է մեր մարզի և պետության զարգացումը։


Մենք բարձր ենք գնահատում ձեր դերը մարզային կյանքի բարելավման գործում։ Ձեր ձայնը լսելի է, իսկ ձեր մասնակցությունը՝ վճռորոշ։


Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, ստեղծագործ աշխատանք և հավատ՝ մեր լուսավոր ապագայի հանդեպ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:22:38