Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ
24.04.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, համախմբվելու ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին։
Պատմական հիշողությունը մեզ համար պետք է դառնա ոչ միայն ցավի աղբյուր, այլև զգոնության և հզորացման պարտավորություն։
Մենք պարտավոր ենք կերտել այնպիսի ապագա, որտեղ հայը կլինի պաշտպանված, իսկ հայկական մշակույթն ու ինքնությունը՝ անսասան։
Խաղաղություն նահատակների հոգիներին և տոկունություն մեր ժողովրդին:


