Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ

16.04.2026

Հարգելի՛ ՀՀ ոստիկանության ծառայողներ,


Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։


Ձեր ամենօրյա պատասխանատու և նվիրված ծառայությունը կարևոր նշանակություն ունի հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների անվտանգության ապահովման և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Դուք կանգնած եք հասարակության խաղաղ ու անվտանգ կյանքի առաջնագծում՝ հաճախ կատարելով ձեր պարտականությունները բարդ և վտանգավոր պայմաններում։


Մարզի բնակիչների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր պատասխանատու աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենանվեր ծառայության համար։ Վստահ եմ, որ ձեր նվիրվածությունն ու հետևողականությունը շարունակելու են նպաստել հանրային վստահության ամրապնդմանը և մեր համայնքների անվտանգ զարգացմանը։


Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ծառայություն, մասնագիտական նոր հաջողություններ և բարօրություն ձեր ընտանիքներին։


Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-21 17:43:58