Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» (ՋՈԾԲ) ծրագրի բնապահպանական և սոցիալական փաստաթղթերի նախագծերին
14.04.2026
Ծրագիրը մեկնարկել է 2026 թվականի մարտ ամսին՝ Համաշխարհային բանկի (ՀԲ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ:
Նպատակն է ապահովել արդյունավետ ու կայուն ոռոգման, ինչպես նաև գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավումը:
Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրին.
Շահակիրների ներգրավման պլանը:
Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակը:
Տարաբնակեցման շրջանակն ու աշխատանքի կառավարման ընթացակարգերը:
Արձագանքման և բողոքների լուծման մեխանիզմները:
Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, Ջրային կոմիտեի ներկայացուցիչներ, ՏԻՄ, քաղաքացիական հասարակության և ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչներ:
Փաստաթղթերի նախագծերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ. https://www.scws.am/.../credit.../credit-programs_1743594138


