Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ձիթապտղի վերամշակմամբ զբաղվող «Նիկոլա Ինթերնեյշնլ Արմենիա» ընկերության հիմնադիր տնօրեն Էդգար Խառատյանին
10.04.2026
Հանդիպմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը և Նոյեմբերյան համայնքի ձիթապտուղ արտադրողները։
Հանդիպման առանցքում տեղական հումքի մթերման հեռանկարներն էին։ Էդգար Խառատյանը նշեց, որ ներկայումս հումքը ներկրվում է դրսից, սակայն կա մեծ ցանկություն և պատրաստակամություն՝ անցնելու տեղական արտադրանքին։
Հիմնական պայմանը մեկն է՝ ապահովել անհրաժեշտ մեծ ծավալներ և կայուն որակ։
Քննարկման հիմնական հարցերը.
Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մեր ֆերմերներին ապահովել մեծաքանակ արտադրություն։
Ինչպե՞ս բարձրացնել բերքատվությունը։
Ընկերության հիմնադիր տնօրենը հայտնեց իր պատրաստակամությունը՝ աջակցելու արտադրողներին ոչ միայն գնման երաշխիքով, այլև մասնագիտական խորհրդատվությամբ՝ հրավիրելով փորձագետներ, ովքեր կօգնեն արտադրողներին տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին։


