Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզի մարզպետ Հայկ Ղալումյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը
10.04.2026
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալները, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող ընթացիկ ծրագրերին, համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական ոլորտներում առկա հիմնախնդիրներին։
Խորհրդակցության ավարտին մարզպետը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կարևորելով աշխատանքների համակարգված կազմակերպումը և ծրագրերի ժամանակին ու արդյունավետ իրականացումը։


