Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը
09.04.2026
Մրցաշարին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերը՝ Տավուշի մարզի տարբեր բնակավայրերից։
Մարզային փուլի հաղթող թիմերն են՝
7-9-րդ դասարանների տարիքային խումբ`
1-ին տեղ – «Թեղուտի միջնակարգ դպրոց»
2-րդ տեղ – «Պառավաքարի միջնակարգ դպրոց»
3-րդ տեղ – «Ծաղկավանի միջնակարգ դպրոց»
10-12-րդ դասարանների տարիքային խումբ`
1-ին տեղ – «Թեղուտի միջնակարգ դպրոց»
2-րդ տեղ – «Պտղավանի միջնակարգ դպրոց»
3-րդ տեղ – «Պառավաքարի միջնակարգ դպրոց»
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով:
Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմերը կներկայացնեն Տավուշի մարզը մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլում։


