Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2026

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,


Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ապրիլի 7-ը խորհրդանշում է այն անփոխարինելի դերը, որ դուք ունեք մեր ընտանիքների ամրության և երկրի զարգացման գործում:


Այս գեղեցիկ գարնանային օրը մաղթում եմ, որ ձեր կյանքը լցված լինի անսահման սիրով, խաղաղությամբ և բերկրանքով:


Այսօր առանձնահատուկ երախտագիտությամբ խոնարհվում ենք մեր հերոսների մայրերի առջև, ովքեր իրենց տոկունությամբ ու անձնվիրությամբ օրինակելի են բոլորիս համար: Թող սերն ու գնահատանքը ուղեկից լինեն ձեզ ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին:


Եղե՛ք առողջ, երջանիկ և շրջապատված անմնացորդ հոգատարությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-21 17:43:58