Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Սուրբ Զատիկի տոնի առթիվ
05.04.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի առթիվ:
Այս տոնը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, հույսի ու հավատի վերածնունդը:
Մեր ժողովրդի համար քրիստոնեական արժեքները մշտապես եղել են այն ամուր հենարանը, որով դիմակայել ենք փորձություններին և կերտել մեր պատմությունը:
Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, ամուր հավատ և բարօրություն: Թող Սուրբ Հարության լույսն ու օրհնությունը միշտ ուղեկից լինեն ձեզ՝ լցնելով ձեր սրտերը սիրով և լավատեսությամբ:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:


