Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 14-ին ժամը 12:00-ին տեղի կունենա հանրային քննարկում ՋՈԾԲ ծրագրի բնապահպանական և սոցիալական փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ
03.04.2026
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի (ՀԲ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» (ՋՈԾԲ) ծրագիրը, որը մեկնարկել է ս/թ մարտ ամսին ։ Ծրագրի զարգացման նպատակն է ապահովել արդյունավետ, ֆինանսապես կայուն ոռոգման ու գյուղական բնակավայրերում ջրամատակարարաման և ջրահեռացման (ՋՋ) ծառայությունների բարելավումն ու հասանելիությունը Հայաստանի ընտրված տարածքներում։
Սույն թվականի ապրիլի 14-ին ժամը 12:00-ին Տավուշի մարզպետարանում տեղի կունենա հանրային քննարկում ՋՈԾԲ ծրագրի բնապահպանական և սոցիալական փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ։
Քննարկմանը կարող են մասնակցել հանրության լայն շրջանակներ, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Նոյեմբերյան համայնքի ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ջրօգտագործողների ընկերությունների և այլ հետաքրքրված կառույցների ներկայացուցիչները և շահառուները։
Փաստաթղթերի նախագծերը հրապարակված են Ջրային կոմիտեի կայքում և հասանելի են հետևյալ հղմամբ. https://www.scws.am/am/priority-projects/credit-programs/credit-programs_1743594138


